ՊԱՀԵՍՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ! Առցանց պահեստի տվյալների բազա հարմար ու հզոր, Ձեզ հետ ամենուր
Այս ծառայությունը առցանց ապահովում է պահեստի գործունեության համար տվյալների բազա համացանցում: Ցանկացած համակարգչից, պլանշետից, հեռախոսից այլ սարքերից, որ հնարավորություն կա կայքեր բացելու, այս ծառայությունով կարող եք ունենալ Ձեր պահեստի տվյալների բազան: Օգտագործողները կարող են լինել պահեստի բնույթի գործունեությամբ զբաղվողները, այդ թվում յարմարկի, կրպակների վաճառողները, ամեն առևտրով զբաղվողները:
Այս ծառայության ընդհանուր նկարագիրը պահեստ մուտք ու ելք գործարքն է: Մուտք պահեստ վաճառողը կարող է հասկանալ ապրանք ձեռք բերելը, ելք պահեստից՝ վաճառելը:
Copy/Paste ֆունկցիոնալությունով կայքի մեկ էջից տեղեկություն է փոխանցվում մեկ այլ էջ: Կայքի էջերում, որտեղ երևում է , կարող եք տեղադրել տեղափոխման բուֆեր: Իսկ որտեղ երևում է , կարող եք վերցնել նախապես տեղադրվածը տեղափոխման բուֆերից: Օրինակ Հաճախորդների էջից՝ աղյուսակից, ընտրում ենք ցանկալի հաճախորդի տողը հետո տեղադրում փոխանակման բուֆեր: Հետո անցնում ենք արդեն
Զամբյուղ բացված էջը և վերցնում հաճախորդի տվյալը: Նաև
Հաճախորդների Վճարումներ էջում՝ աղյուսակում, խմբագրման ռեժիմում ընտրելով Հաճախորդ սյունակի որևէ բջիջ փոխում ենք Հաճախորդի արժեքը:
Բոլոր տվյալները ներկայացվում են հարմարավետ, հզոր, բազամաֆունկցիոնալ կարգավորվող աղյուսակներով:
Ապրանքներ էջում խմբագրվում, պահպանվում, նաև տեղեկություն է տրվում ապրանքատեսակների տվյալները.
Ընտրված ապրանքի համար, երբ խմբագրման ռեժիմը փակ է, հնարավոր է դիտել օրդերների հաշվետվությունը միայն կոնկրետ ապրանքի համար:
Զամբյուղ էջում խմբագրվում, պահպանվում հավագվում է ապրանքները մուտքի կամ ելքի օրդեր ձևավորելու համար:
Զամբյուղը լցնելուց հետո պահեստ մուտք կամ ելք անելու համար նախ ֆիլտրում ենք որ ցույց տա միայն պարունակությունը, ու հետո կամ մուտք ենք անում կամ ելք պահեստ, և հաշվարկում է ընդհանուր գումարը = քանակ * գին + քանակ * գին + ...: Եթե վատ տվյալներ կա, համապատասխան հաղորդագրությունն է տալիս: Շտկելուց հետո նորից եք կրկնում: Երբ ընդհանուր գումարը հաշվում է, ցուցադրում է ու սպասում հաստատել մուտքը կամ ելքը կամ հրաժարվել: Հաստատելուց հետո պահեստի օրդերների պատմության մեջ է ավելանում, հաշվարկվում է նոր գներ, քանակի մնացորդ ու զամբյուղը մաքրվում է: Քանի դեռ զամբյուղի պարունակությունը մուտք կամ ելք չի արվել, պահեստի ինֆորմացիան (ապրանքների մնացորդ, հաշվարկված գներ) չի փոխվում: Վերջին գործարքի օրդերը կարելի է վերադարձնել զամբյուղ, եթե զամբյուղը դատարկ է, ու օրդերների պատմությունից հանվում է: Ցանկացած ժամանակ կարելի է մաքրել զամբյուղը: Ներքևում կա Նշում դաշտը, տվյալ զամբյուղի օրդերի համար կամայական նշում թողնելու համար:
Եթե ունեք շտրիխ կոդ կարդացող սարք (սկաներ), եթե ֆոկուսը համապատասխան դաշտում չէ, մկնիկով կտցնում եք շտրիխ կոդ խմբի խմբագրման դաշտում, հետո սքաներով կարդում կամ հասարակ ստեղնաշարով հավագում եք ապրանքի վրա շտրիխ կոդը ու ստեղնաշարից սեխմում մուտք (Enter) կոճակը (սքաներով կարդալուց կարիք չկա ստեղնաշարից մուտք կոճակ սեխմել) կամ մկնիկով սեխմում եք կողքի Ավելացնել կոճակը: Գտնում է ապրանքի տողը զամբյուղում և քանակը 1-ով ավելացնում: Եթե դատարկ էր գրանցում 1:
Օրդերներ էջում տեղեկություն է տրվում պահեստ մուտք/ելք արած բոլոր գործարքների պատմությունը.
Ընտրված օրդերը կարելի է վերադարձնել զամբյուղ, եթե զամբյուղը դատարկ է: Կամ փոփոխություն ենք անում ու նորից մուտք կամ ելք անում, այդպես ցանկացած օրդեր կարող ենք փոփոխել, կամ մուտք/ելք չենք անում և մաքրում ենք զամբյուղը, այդպես էլ ջնջում ենք օրդերը: Ներքևում Մանրամասն աղյուսակն է, որ ցույց է տալիս ընտրված օրդերի պարունակությունը.
Հաճախորդներ էջում խմբագրվում, պահպանվում, նաև տեղեկություն է տրվում հաճախորդների տվյալները.
Ընտրված հաճախորդի համար, երբ խմբագրման ռեժիմը փակ է, հնարավոր է դիտել ընտրված հաճախորդի վճարումենրի ու օրդերների պատմության հաշվետվությունը:
Օգտատերը կարող է ունենալ իր հաճախորդների ցուցակը, որը կարող է կապակցվել զամբյուղի մեկ մուտքին կամ ելքին, այսինքն ամեն մեկ օրդերին կարող է կապակցվել մեկ Հաճախորդ: Դա հնարավորթություն կտա առևտուրը կազմակերպել ապառիկ (նիսիայով), ունենալ պարտքացուցակ, զեղչային համակարգեր, կամ ստանալ վերլուծական արդյունքներ ըստ հաճախորդների (կարող եք որոշել ամենաշատ առևտուր անողները, կամ տվյալ հաճախորդի պարտքը ու դրա գոյացման խրոնիկան և այդպես շարունակ): Հաճախորդներ կարող են լինել գնորդները, ում կապակցում եք ելքի օրդերներ, կամ մատակարարները, ում կապակցում եք մուտքի օրդերներ, կամ և գնորդ և մատակարար, երբ կապակցում եք և մուտքի և ելքի օրդերներ:
Հաճախորդների Վճարումներ էջում խմբագրվում, պահպանվում, նաև տեղեկություն է տրվում հաճախորդներից կամ հաճախորդներին վճարված գումարների տվյալները.
Հաճախորդների Վճարումներ էջից կարող եք դիտել վճարումների հետ կապված փոփոխությունների մատյանը
Փոփոխությունների մատյան՝ Ջնջված տողերը, ամեն տողում որևէ սյունակում երբևէ կատարված փոփոխությունների տվայալները, ժամանակը: Ամեն տողում կա հետևյալ սյունակները՝
Հետագայում այլ աղյուսակների համար էլ (Հաճախորդներ, Ապրանքներ և այլն) կպատրաստվի Փոփոխությունների Մատյան:
Վճարումներ էջում դիտվում է օգտատերի հաշվեկշռին մուտքագրված վճարումները և ակտիվացման համար ծախսված վճարումները, cashback վճարումները ընտրված ժամանակահատվածի համար, ինչպես նաև հաշվեկշռի ընթացիկ մնացորդը:
Մուտքի Միջին Գին կամ Մուտքի Մաքսիմում Գին հաշվարկի ալգորիթմները: Տվյալ ապրանքի համար հաշվարկվում է ժամանակային խրոնոլոգիայով տվյալ ապրանքի մուտքի/ելքի օրդերների պատմության վրա մնացորդ գոյացած ապրանքների միջին գինը կամ մաքսիմում գինը: Օրինակը կոնկրետ մեկ տեսակ ապրանքի օրինակով է.
Մեկ այլ օրինակ հակառակ ուղությամբ.
Մուտքի գնի հաշվարկի երկու ալգորիթմներն էլ հաշվարկվում են ամեն անգամ երբ զամբյուղից մուտք/ելք ենք անում, կամ վերջին օրդերը վերադարձնում ենք զամբյուղ կամ օրդերների էջից ցանկացած ընտրված օրդեր վերադարձնում ենք զամբյուղ:
Հաշվետվություններով կարող եք դիտել տարբեր ցուցանիշներ (օր. շահույթ, պարտք) ընտրված ժամանակահատվածի համար, որոշել որ ապրանքից ավելի մեծ շահույթ եք ունեցել, նման այլ մշակվող արդյունքներ: Նաև կավելացնեմ Ձեր կողմից առաջադրվող ու համաձայնեցված հաշվետվություններ: Հաճախորդների հաշվետվությունից իմանում եք, հաճախորդների պարտքը, իսկ Վճարումների հաշվետվությունից պարզում եք պարտքի գոյացման ժամանակագրականը: Հաշվետվություններից կարող եք աղյուսակը ներբեռնել Ձեզ մոտ Excel ֆայլով: Այսպես կարող եք միշտ Ձեր լոկալ կրիչներում պահպանել տվյալները: Բայց այս ծառայության տվյալների բազայում Ձեր տվյալները ունենալով հնարավորություն է ընձեռնվում տվյալների մշակում, արդյունքների ստացում, որ Excel-ով խելամիտ չէ:
Կա ծառայության 2 փաթեթ՝ բազային և լրիվ: Բազային փաթեթում հաճախորդների ցուցակի աջակցությունը (դրա հետ կապված զեղչերի, պարտքացուցակի ենթահամակարգը) հանած է: Այսինքն, եթե անհրաժեշտություն չկա պարտքացուցակի, զեղչային համակարգի, օգտվեք բազային փաթեթից, որի սակագինը ավելի մատչելի է: Իսկ երբ անհրաժեշտ կլինի, կակտիվացնեք լրիվ փաթեթը: Ծառայությունը վճարովի է: Մեկ օրը լրիվ փաթեթի համար դրամ, բազային փաթեթի համար դրամ:
Վճարումը կատարելու եք առցանց, հետևյալ բանկային հաշվեհամարին.
Հաշվեհամար | 11814019123003 |
---|---|
Ստացող | ARTAVAZD ANANIKYAN |
Ամեն օգտատեր իր պրոֆիլում լրացնում է բանկային հաշիվ, որտեղից միշտ փոխանցումներ է անելու: Ես անընդմեջ կնաեմ իմ հաշվին փոխանցումներին, հաշվեհամարից կպարզեմ օգտատերին ու Ձեր հաշվեկշռին կավելացնեմ գումար և էլ-նամակ էլ կուղարկվի օգտատերին: Դուք կարող եք Օգտատեր->Վճարումներ պատմությունում արդեն տեսնեք նստած գումարը: Այնուհետև դուք ակտիվացնում եք ծառայությունը Ձեր ուզած ժամանակ և ցանկացած քանակով օրեր և նախընտրած փաթեթով, քանի հաշվեկշռի մնացորդում գումարը հերիքում է:
Ցանկացած հարց, թյուրիմածություն, խնդիր կապված այս ծառայության հետ, ներքևում կա կոնտակտային տվյալներ՝ հեռախոսահամար և Էլ-Փոստ հասցե, կապ հաստատելու համար: Կապ հաստատեք և սիրով ամեն հարց կքննարկվի Ձեզ հետ:
Գործում է CashBack (գումարի հետ վերադարձ) համակարգ: Օգտատերը որքան շատ է օգտվում ու ծառայության համար գումար ծախսում, այնքան շատ գումար է իր հաշվեկշռին ետ վերադառնում: Այս հաշվիչով կարող եք իմանալ որքան գումար հետ կգա.
Եթե հաշվիչով փորձեր անեք, կնկատեք, որ որքան շատ ծառայության համար օգտագործված գումարը մեծանում է, հետադարձ գումարը ուղիղ համեմատականից ավելի է մեծանում: Օրինակ՝ 1000 դրամի դեպքում 5 դրամ, 2000 դրամի դեպքում 20 դրամ (ոչ թէ 10 դրամ), 4000 դրամի դեպքում 80 դրամ (ոչ թէ 20 կամ 40 դրամ): Կամ 5000 դրամի դեպքում 125 դրամ, իսկ 10000 դրամի դեպքում 500 դրամ (ոչ թէ 250 դրամ): CashBack-ը հաշվարկվում ու ավելանում է Ձեր հաշվեկշռին ավտոմատ, երբ նոր ժամանակահատված եք ակտիվացնում կամ բացում եք, որ նայեք օգտատերի այս ծառայության օգտագործման համար վճարումների պատմությունը Վճարումներ: Հաշվարկված cashback գումարը համալրվում է Ձեր հաշվեկշռին հետ վերադարձ: Օգտատերի վճարումների պատմության մեջ կարող եք տեսնել տվյալ պահին cashback ընդհանուր գումարը:
Ծառայությունը լրիվ փաթեթով փորձարկելու համար կա "Փորձնական Օգտատեր", որի մուտքի տվյալներն են.
Մուտքանուն. admin
Գաղտնաբառ. admin
Հարցերի դեպքում խնդրեմ կապվեք կոնտակտներով.
Քանի որ ծառայությունը անընդմեջ մշակվում է, պարբերաբար այցելեք նոր տեղեկությունների համար:
Ամեն օր տվյալների բազան կրկնօրինակվում է (backup), այսինքն տվյալների կորուստ երաշխավորվում է մեկ օրից ոչ ավել: Բայց նաև հնարավորություն է ստեղծված, որ ամեն օգտատեր, իր տվյալների կրկնօրինակումը պահպանի իր մոտ, իր կրիչներում: Կրկնօրինակում պահպանում եք Ձեր այդ պահին ունեցած ամբողջ տվյալները:
Վերականգնել վերականգնում եք նախապես պահպանված Ձեր ամբողջական տվյալները: Զգուշությամբ պետք է օգտագործել, քանի որ ամբողջը այս պահին ջնջվում է ու վերակակնգնվում է պահվածը: Օգտագործվում է կոնկրետ պահված պահով ամբողջական վերականգնման համար: Դրա համար, երբ վերականգնում եք նախորոք կրկնօրինակվածը, ընթացիկ պահով կրկնօրինակեք տվյալների բազան, որպեսզի փոշմանելու տարբերակ ունենաք:
Այս ծառայությունը կարելի է օգտագործել զանազան բնագավառներում, ոլորտներում, որտեղ կա մուտք (ծախսեր) և ելք (արտադրանք): Երկու օրինակ բերեմ: Գյուղատնտեսությամբ զբաղվողի համար կարող է մուտքի օրդերի օրինակ լինի՝
Ապրանք | Քանակ | Գին |
---|---|---|
Քիմ պարարտանյութ N1 (կգ) | 16 | 1000 |
Դիզել վառելիք (լիտր) | 30 | 480 |
Ելքի օրդերի օրինակ.
Ապրանք | Քանակ | Գին |
---|---|---|
Վարունգ ռուսական (կգ) | 80 | 200 |
Լոլիկ (կգ) | 50 | 350 |
Անասնապահությամբ զբաղվողի համար կարող է մուտքի օրդերի օրինակ լինի՝
Ապրանք | Քանակ | Գին |
---|---|---|
Խոզի կեր (մեշոկ 50կգ) | 15 | 4000 |
Հավի ճուտ (հատ) | 300 | 5000 |
Հավի կեր (մեշոկ 25կգ) | 30 | 1500 |
Դեղ (հատ 15գ) | 8 | 2500 |
Ելքի օրդերի օրինակ.
Ապրանք | Քանակ | Գին |
---|---|---|
Ձու (հատ համար 1) | 500 | 80 |
Հավ միս (կգ) | 150 | 1200 |
Խոզ միս (կգ) | 50 | 3000 |